«Գիտեմ, որ պետք է իմանալ քաղաքի յուրաքանչյուր անկյուն»․ Երևանի քաղաքապետ դառնալ ցանկացող Ռոտենբերգը «սկսել է մետրոպոլիտենից» - RadioVan.fm

Онлайн

«Գիտեմ, որ պետք է իմանալ քաղաքի յուրաքանչյուր անկյուն»․ Երևանի քաղաքապետ դառնալ ցանկացող Ռոտենբերգը «սկսել է մետրոպոլիտենից»

2022-06-21 18:03 , Новости из Психушки, 532

«Գիտեմ, որ պետք է իմանալ քաղաքի յուրաքանչյուր անկյուն»․ Երևանի քաղաքապետ դառնալ ցանկացող Ռոտենբերգը «սկսել է մետրոպոլիտենից»

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի (ՀՄՖ) փոխնախագահի պաշտոնից վերջերս ազատված նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, որը օրերս հայտնեց Երևանի քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին, ֆեյսբուքյան իր էջում Երևանի մետրոպոլիտենից լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․

«Երևանը մի քաղաք է, որն աճում ու զարգանում է արագ տեմպերով, և որքան արագ է այն զարգանում, այնքան արագ էլ առաջանում են որոշ խնդիրներ, որոնք անմիջականորեն ազդում են մեր ներկայի ու ապագայի վրա: Այդ իսկ պատճառով Հայաստանի մայրաքաղաքի զարգացումը պետք է առաջին հերթին առաջնորդվի կատարելագործմամբ, այլ ոչ թե հիշեցնի առաջընթացի ետևից «վազելու» մի փորձ՝ առանց հաշվի առնելու շտկելու անհրաաժեշոտություն ունեցող հանգամանքները:

Ես գիտեմ, որ պետք է իմանալ քաղաքի յուրաքանչյուր անկյուն, որպեսզի կարողանաք հասկանալ, թե ո՞րն է խնդիրը և ի՞նչ է պետք անել այն ավելի լավը դարձնելու համար։

Սկսել ենք մետրոպոլիտենից և գնում ենք առաջ․․․»։

Օրեր առաջ էլ հայտնի դարձավ, որ Արզաքանցյանն ու կինը նոր՝ «Ուժը Հայրենյաց» կուսակցություն են հիմնում։

Лента

Рекомендуем посмотреть