Արդյո՞ք կարողացել են թուրքերին պարտադրել հեռանալ ելման դիրքեր. Գորիսի մտավորականությունը կառավարությունից պատասխան է ակնկալում - RadioVan.fm

Онлайн

Արդյո՞ք կարողացել են թուրքերին պարտադրել հեռանալ ելման դիրքեր. Գորիսի մտավորականությունը կառավարությունից պատասխան է ակնկալում

2021-05-14 21:04 , Общество, 271

Արդյո՞ք կարողացել են թուրքերին պարտադրել հեռանալ ելման դիրքեր. Գորիսի մտավորականությունը կառավարությունից պատասխան է ակնկալում

Գորիսի մտավորականության նախաձեռնող խումբը, որն այսօր ավելի վաղ Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն էր տարածել՝ իշխանություններից պահանջելով լինել անզիջում Սև լճի տարածք թշնամու դավադիր ոտնձգության հանդեպ, ժամեր առաջ տարածած մեկ այլ հայտարարությամբ կառավարությունից պահանջում է մինչև վաղը՝ ժամը 17:00-ն, հստակ պատասխան այն հարցին, թե, արդյո՞ք, կարողացել են թուրքերին պարտադրել հեռանալ ելման դիրքեր։ Նախաձեռնող խումբը, միաժամանակ, հայտնում է այդ ժամին հանրահավաք հրավիրելու մասին:

Գորիսի մտավորականության նախաձեռնող խմբի հայտարարությունը՝ ստորև.

«Խախտվել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անթույլատրելի է մեր կառավարության նման անողնաշար պահվածքը։

Պահանջո՛ւմ ենք՝ մինչեւ մայիսի 15-ը, ժամը 17:00-ը, կառավարությունը հստակ պատասխանի հետևյալ հարցին. արդյո՞ք կարողացել են թուրքերին պարտադրել հեռանալ ելման դիրքեր։

Հակառակ պարագայում՝ Գորիսի հանրությունը, իր անվտանգության խնդիրներից ելնելով, պարտավոր է նախաձեռնելպաշտպանական գործողություններ՝ վռնդելու համար թուրքերին իրենց զբաղեցրած դիրքերից։

Այս կապակցությամբ, մայիսի 15-ին, ժամը 17:00-ին հրավիրում ենք հավաք Գորիսի «Կարմիր արձան» հուշակոթողի մոտ, որտեղ ամփոփված են իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած մեր հերոս եղբայրների մարմինները։

Իրավիճակով իրապես մտահոգ, Հայաստանի հանրապետությունում գտնվող բոլոր մարդկանց, ովքեր պատրաստ են ստանձնել մեր ոտնահարված արժանապատվության պաշտպանությունը՝ խնդրում ենք ներկայանալ հավաքին։

Բանաստեղծ – Տիգրան Գրիգորյան

Արձակագիր – Վարդան Սարգսյան

Սյունիքի նկարիչների միության նախագահ – Ժիրայր Մարտիրոսյան

Հայագետ, բ.գ.թ., դոցենտ – Մհեր Քումունց

Գորիսի զարգացման ակումբի համահիմնադիր – Արտուր Խոջաբաղյան

ԳՊՀ դասախոս, պատմաբան ֊ Գրիշա Հարությունյան

Տգթ դոցենտ ֊ Համլետ Հովսեփյան։

Հիշեցնենք՝ արդեն 3-րդ օրն է՝ Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի Սև լճի հարակից տարածքում են՝ հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր։ Երկու օր տևած բանակցությունների արդյունքները դեռ հայտնի չեն։

Սև լճի շուրջ իրավիճակը դեռ չհանգուցալուծված՝ երեկ ադրբեջանական զինուժը ևս երկու ուղղություններով ներխուժել է Հայաստանի տարածք, ըստ պաշտպանության նախարարության, Սիսիանի և Վարդենիսի ուղղություններով։ Երկու դեպքում էլ, պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ, ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։

Երեկ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, բարձրաձայնելով, որ Սյունիքի մարզի «Սև լճի շուրջ պայթյունավտանգ իրավիճակ է, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել Հայաստանի պետական սահմաններից ներս, հայտարարեց ՀԱՊԿ դիմելու մասին:

ՀՀ-ն այսօր արդեն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին։

Արդբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ պետական սահմանը Սյունիքի Սև լճի հատվածում ապօրինի հատելու փաստով քրեական գործ է հարուցվել, մինչդեռ, պաշտոնական Բաքուն երկու օր անց միայն արձագանքելով հայ-ադրբեջանական սահմանին կատարվող զարգացումներին՝ հայտարարել է, որ ըստ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանի սահմանապահ զորքերը, եղանակային պայմանների բարելավումից հետո, տեղակայվում են Հայաստանին սահմանակից իրենց դիրքերում։ Ադրբեջա նի ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տվել «խուճապի չմատնվել, ընդունել միջպետական սահմանային ռեժիմի իրողությունը»։

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության (ՌԴ ԶՈւ) պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ ունեցած հեռախոսազրույցում ընդգծել է, բոլոր այն վայրերում, այդ թվում նաև Սև լճում, ուր ներխուժել են ադրբեջանցիները, թե՛ ամբողջ տեղանքը, թե՛ զինվորականները և թե՛ նրանց ապահոման ճանապարհները գտնվում են հայկական բանակի լիարժեք վերահսկողության տակ։

Лента

Рекомендуем посмотреть