Հաղթահարելով լեռնային բարդ տեղանքը՝ տանկային ստորաբաժանումները կատարել են առաջադրված խնդիրը. զորավաժություն՝ 5-րդ զորամիավորումում - RadioVan.fm

Онлайн

Հաղթահարելով լեռնային բարդ տեղանքը՝ տանկային ստորաբաժանումները կատարել են առաջադրված խնդիրը. զորավաժություն՝ 5-րդ զորամիավորումում

2021-05-14 20:47 , Общество, 284

Հաղթահարելով լեռնային բարդ տեղանքը՝ տանկային ստորաբաժանումները կատարել են առաջադրված խնդիրը. զորավաժություն՝ 5-րդ զորամիավորումում

ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հաղորդում է, որ այսօր՝ մայիսի 14-ին, 5-րդ զորամիավորումում, տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ, անցկացվել է մարտավարական զորավարժություն։

«Հաղթահարելով լեռնային բարդ տեղանքը, տանկային ստորաբաժանումները զբաղեցրել են նախորոշված շրջաններն ու կատարել առաջադրված խնդիրը, հնարավորություն ստեղծելով զորավարժությանը ներգրավված այլ ստորաբաժանումների՝ նպաստավոր դիրքերի զբաղեցման և պայմանական հակառակորդի գործողությունների վերահսկման համար։

Զորամիավորման հրամանատարությունը բարձր է գնահատել ներգրավված անձնակազմի պատրաստությունն ու ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման մակարդակը»,-մանրամասնում են ռազմական գերատեսչությունից։

Лента

Рекомендуем посмотреть