Արմեն Սարգսյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ - RadioVan.fm

Онлайн

Արմեն Սարգսյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ

2021-03-03 17:14 , Политика, 276

Արմեն Սարգսյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ:

ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին:

Նշվել է, որ, անկախ այդ կապակցությամբ որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ զինված ուժերը մշտապես պետք է լինեն բոլորիս հոգածության ներքո, և ինքը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները:

Лента

Рекомендуем посмотреть