Ջրհեղեղ՝ Շրի Լանկայում. կա ավելի քան 164 զոհ - RadioVan.fm

Онлайн

Ջրհեղեղ՝ Շրի Լանկայում. կա ավելի քան 164 զոհ

2017-05-29 18:30 , Мир, 1516

Ջրհեղեղ՝ Շրի Լանկայում. կա ավելի քան 164 զոհ

Շրի Լանկայում հորդառատ անձրևներին հաջորդած ջրհեղեղների ու սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 164-ի, անհետ կորած է համարվում 104 մարդ:

Արտակարգ պատահարների արձագանքման կենտրոնի տվյալներով՝ այսօր և վաղը՝ մայիսի 30-ին, երկրի արևմտյան, կենտրոնական և հարավային հատվածներում հնարավոր է 80 կմ/ժ արագությամբ քամի, տեղատարափ անձրև:

Շրի Լանկան արդեն դիմել է ՄԱԿ-ին և հարավասիական պետություններին՝ օգնություն խնդրելով բնական աղետի հետևանքների վերացման հարցում: Ria.ru-ի հաղորդմամբ՝ Չինաստանը խոստացել է 2 մլն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել ջրհեղեղից տուժածներին:



Лента

Рекомендуем посмотреть